Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով

Armenpress 21:05, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային համաձայնագրի ուղղությամբ «վեցնյակի» անդամներից որևէ մեկի կողմից համատեղ գործողությունների ձախողումը կդառնա ահազանգ, այդ թվում Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման համատեքստում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնհայտ է, որ գործողությունների ծրագրի ձախողումն առավել ևս «5:1» խմբի մասնակիցներից որևէ մեկի կողմից կդառնա ահազանգ միջազգային անվտանգության ողջ ճարտապետության համար, այդ թվում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման հնարավորություններում»,- ասել է նա՝ ՄԱԿ-ի նստաշրջանում ելույթի ժամանակ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am