Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր

Armenpress 20:31, 18 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով իր թատրոնից հոսպիտալացվել է հունվարի 17-ին, հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են առողջապահական շրջանակներից:

«Արմեն Ջիգարխանյանը գրիպ է՝ տաքությունով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն բժիշկներն անհրաժեշտ են համարել դերասանին թողնել հիվանդանոցում, որտեղ նա կանցկացնի մոտակա մի քանի օրերը»,- ասել է աղբյուրը: Նա պարզաբանել է, որ բժիշկները բուժզննում են կատարել և նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել: Ջիգարխանյանը հոսպիտալացվել է հիպերտոնիկ ճգնաժամի կասկածանքով:     

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am