Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել անկախության կողմնակից Ռոժե Տորենը

Armenpress 16:52, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում Է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել Է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ: Նրա թեկնածությունը հաջողվել Է հաստատել կատալոնյան պալատում կայացած երկրորդ քվեարկության արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատգամավորները առաջին նիստին Էին հավաքվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո:

Այսպիսով, 38-ամյա Տորենը դարձել Է տարածաշրջանային պալատի ամենաերիտասարդ խոսնակը: Նա 2007 թվականից զբաղեցնում Էր Սարիա դե Տեր մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնը:

Նոր խոսնակի եւ խորհրդարանի ղեկավար մարմնի վեց անդամների ընտրվելուց հետո սկսվում Է տասն աշխատանքային օրվա շրջանը, որի ընթացքում կոնսուլտացիաներ են անցկացվելու Ժեներալիտետի՝ տեղական կառավարության նոր նախագահի հնարավոր թեկնածության շուրջ: Մինչեւ հունվարի վերջը պալատում այդ հարցի շուրջ պետք Է կայանան առաջին բանավեճերը: Դրանց ընթացքում Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի հավակնորդը կներկայացնի իր ծրագիրը եւ կխնդրի պատգամավորների վստահությունը: Բանավեճերի արդյունքներով կանցկացվի քվեարկություն, որտեղ թեկնածուին հարկավոր Է ապահովել խորհրդարանականների բացարձակ մեծամասնության աջակցությունը:

Մինչ այժմ պարզություն չկա, թե ով կգլխավորի տարածաշրջանն ընտրություններից հետո: Չնայած այն բանին, որ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ավելի շատ տեղեր Է ստացել խորհրդարանում, քան մյուս քաղաքական ուժերը, նա բավարար աջակցություն չունի, որպեսզի առաջադրի իր թեկնածուին:

«Միասին հանուն Կատալոնիայի» կազմակերպությունը պնդում Է, որ ինքնավարությունը գլխավորի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: «Կատալոնիայի ձախ հանրապետականները» հավաստել են, որ պատրաստ են պաշտպանել նրա թեկնածությունը, սակայն կուսակցությունը չի պարզաբանել, թե ինչ կերպ Է դա արվելու՝ հաշվի առնելով այն, որ Պուչդեմոնը գտնվում Է Բրյուսելում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am