Ամերիկացի ռեժիսորը հայտնել Է «Գալակտիկայի պահապանները 3»-ի թողարկման ժամկետը

Armenpress 14:28, 15 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը, որը նկարահանում Է «Գալակտիկայի պահապանները», պատմել Է, թե երբ Էկրան կբարձրանա սերիայի շարունակությունը: Այս մասին նա հայտնել Է Twitter-ում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գանին հարցրել են, թե կլինի արդյոք կինոպատումի երրորդ մասը: «Կթողարկվի 2020-ին»,- պատասխանել Է նա:

Ռեժիսորը նաեւ հայտարարել Է, որ The Walt Disney Company ընկերության կողմից 21th Century Fox ստուդիայի գնումը ոչ մի կերպ չի ազդի երրորդ «Գալակտիկայի պահապանների» պատմության վրա:

Այն մասին, որ Disney-ը 52,4 միլիարդ դոլարով ձեռք Է բերել ստուդիան, հաղորդվել Է 2017 թվականի դեկտեմբերին: Գնորդին կանցնեն հանրաճանաչ այնպիսի կինոպատումների իրավունքները, ինչպես «Իքս մարդիկ», «Ավատար» եւ «Սիմփսոններ» ֆիլմերը: 2012 թվականին Disney-ը ձեռք Էր բերել Lucasfilm ընկերությունը՝ ստանալով «Աստղային պատերազմներ» կինոպատումի իրավունքները:

«Գալակտիկայի պահապանները. Մաս 2» ֆիլմն Էկրան Է բարձրացել 2017 թվականի գարնանը: Դա 2014 թվականի կատակերգական ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունն Է, որը հիմնված Է Marvel Comics հրատարակչության համանուն պատկերապատումների շարքի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am