«Ալաշկերտ»-ն առաջին ամբողջական կազմով մարզումն է անցկացրել

Armenpress 15:33, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը տարվա առաջին ամբողջական կազմով մարզումն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմին արդեն միացել են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ուկրաինացի պաշտպան Դմիտրի Խովբոշան, ինչպես նաև` սերբ լեգիոներներ Դանիել Ստոյկովիչը, Մլադեն Զելկովիչը, Միլիան Յաբլանը և Ուրոշ Նենադովիչը:

Երևանում մարզումները կշարունակվեն մինչև հունվարի 25-ը: Այդ օրը «Ալաշկերտը» կմեկնի Բելեկ, որտեղ կանցկացնի առաջին 12-օրյա արտասահմանյան հավաքը: Երկրորդ արտասահմանյան հավաքը նույնպես կկայանա Բելեկում` փետրվարի 10-ից 23-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am