Վիշվանաթան Անանդը Հնդկաստանի հավաքականի կազմում կմասնակցի օլիմպիադային

Armenpress 12:23, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը կմասնակցի 2018 թվականի շախմատային օլիմպիադային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 43-րդ շախմատային օլիմպիադային Հնդկաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Հնդիկ գրոսմայստերը վերջին անգամ ազգային թիմի կազմում հանդես է եկել հեռավոր 2006 թվականին:

Շախմատային 43-րդ օլիմպիադան կկայանա Վրաստանի Բաթումի քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am