Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում և Եմենում

Armenpress 12:14, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ակնկալվում է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր այն տարածաշրջանի վերաբերյալ, որտեղ մենք համատեղ աշխատանքներ ենք տանում: Խոսքը վերաբերում է ինչպես իրադրությանը Սիրիայում, այնպես էլ Եմենի հակամարտությանը, տարածաշրջանի կայունացմանը, ավելի լայն մասշտաբով՝ պայքարն ահաբեկչության դեմ»,- հայտնել է Թիլերսոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am