ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 11-ի ամփոփագիրը

Armenpress 21:48, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 11-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 11-ին, ժամը 14.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 82-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:  Կինը հրաժարվել է բուժօգնությունից:  Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 8.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 8.55-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29/14 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից Ճամբարակ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 210-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Հունվարի 11-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am