Համբարձումյան փողոցում նկատված ճամպրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել

Armenpress 21:52, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և սակրավորների խումբը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ճապրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am