Սթիվեն Սիգալին մեղադրել են գործընկերուհուն բռնաբարելու մեջ

Armenpress 17:46, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալին մեղադրել են նկարահանման հարթակի իր գործընկերոջը բռնաբարելու մեջ: Դերասանուհի Ռեգինա Սիմոնսը, որն աստղի հետ խաղում Էր «Մահացու վտանգ» ֆիլմում, The Wrap պորտալին հայտարարել Է, որ Սիգալն իրեն ստիպել Է սեռական հարաբերության մեջ մտնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիմոնսի խոսքով՝ միջադեպը տեղի Է ունեցել 1993 թվականին. այդ ժամանակ ինքը 18 տարեկան Էր: Սիգալը նրան Բեւեռլի Հիլզում գտնվող իր տանը երեկույթի Է հրավիրել «Մահացու վտանգ» ֆիլմի նկարահանումների ավարտվելու կապակցությամբ: Երբ նա եկել Է տոնին, պարզվել Է, որ ինքը միակ հյուրն Էր:

«Նա ինձ տարավ սենյակ, փակեց դուռը եւ սկսեց ինձ համբուրել: Դրանից հետո նա հանեց շորերս, եւ ես չԷի հասցրել սթափվել, երբ նա արդեն ինձ վրա Էր, բռնաբարում Էր ինձ: Ես այն ժամանակ դեռ կույս Էի»,-խոստովանել Է դերասանուհին: Սիմոնսն ընդգծել Է, որ «կաթվածահար» Էր եղել Սիգալի գործողություններից, որն «իրենից եռակի խոշոր Էր»: 43-ամյա կինը նշել Է, որ լաց Էր լինում տեղի ունեցածի ժամանակ:

2017 թվականի վերջին Սթիվեն Սիգալին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են երեք կանայք՝ Playboy հանդեսի ֆոտոմոդել Ջեննի Մաքքարթնին, դերասանուհի Լիզա Հերերոն եւ արտիստուհի Փորշա դե Ռոսին: «Մահացու վտանգ» մարտաֆիլմը թողարկվել Է 1994 թվականին: Սիգալը դրանում կատարել Է գլխավոր դերը, ինչպես նաեւ հանդես Է եկել որպես ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am