ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

Armenpress 16:48, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում պատգամավոր Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Կարինե Աճեմյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ է:

Խորհրդի օրակարգում ընդգրկված է նաև Միջխորհրդարանական միությունում հայաստանյան պատվիրակության կազմում Կարինե Աճեմյանին փոխարնելու հարցը: Նրան կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան  Սարդարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am