1000х90.jpg (78 KB)

Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Armenpress 14:23, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ ինքնաթիռները խիտ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: «Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել լուսադեմին` ժամը 5:21-ին»,-տեղեկացրին օդանավակայանից:

Եղանակային վատ պայմանների եւ խիտ մառախուղի պատճառով Հայաստանից վերջին չվերթը 13:20-ին է իրականացվել դեպի Մոսկվա եւ Վորոնեժ ուղղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am