Օպերային թատրոնը խաղաշրջանը կբացի «Անուշ» օպերայով

Armenpress 16:55, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2018 թվականի խաղաշրջանը կմեկնարկի փետրվարին՝ նաև շարունակելով 85-րդ թատերաշրջանում նախատեսված հոբելյանական հանդիսությունների շարքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 4-ին նախատեսված է տարվա առաջին ներկայացումը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Փետրվարի 10-ին՝ Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերան, փետրվարի 18-ին կներկայացվի Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը, փետրվարի 22-ին Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան կարող եք վայելել հայաստանյան առաջատար օպերային արտիստների դերակատարմամբ:

Փետրվարի 24-ին բալետային ներկայացում է. նախատեսված է Ա. Ադանի «Ժիզել» ռոմանտիկական բալետը։ Փետրվար ամսվա խաղացանկը եզրափակում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am