Երգչուհի Lorde-ը չեղարկել Է Իսրայելում կայանալիք համերգը. «Եդիոտ Ահրոնոտ»

Armenpress 14:39, 25 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Naranjah պրոդյուսերական ընկերությունը հայտնել Է, որ նորզելանդացի երգչուհի Lorde-ը չեղարկել Է հունիսին Թել Ավիվում պլանավորված համերգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը:

Ավելի վաղ Grammy-ի կրկնակի դափնեկիր նորզելանդացի երգչուհի Lorde-ը հայտարարել Է, որ կարող Է Թել Ավիվում կայանալիք համերգը չեղարկել ի պատասխան այն երկրպագուների կոչերի, որոնք իրեն խնդրել են չեզոքություն պահպանել Երուսաղեմի կարգավիճակի շուրջ դիվանագիտական վեճում:

«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ Lorde-ի՝ հունիսին Իսրայելում պլանավորված ելույթը չեղարկված Է»,-թերթը մեջբերում Է ընկերության հայտարարությունը: Նշվում Է, որ տոմսերի փողերը կվերադարձվեն 14 աշխատանքային օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am