Թուրքիան կրկին ճանաչվել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»

Armenpress 15:45, 19 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայն նոր զեկույցի՝ 2017 թվականի ընթացքում Թուրքիայում 42 լրագրող տարբեր մեղադրանքներով շարունակում է բանտում մնալ:

Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից:

Ձերբակալված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում են Սիրիան, Իրանը և Վիետնամը:

Ընդհանուր առմամբ, անցնող տարվա ընթացքում ողջ աշխարհում սպանվել է 65 լրագրող և ԶԼՄ աշխատակից, բանտարկվել են 326-ը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2017 թվականի ապրիլին հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս»-ում Թուրքիան 180 երկրի շարքում ընդամենը 155-րդն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am