Գիտնականները ինֆարկտի եւ ճարպակալման զարգացման նոր պատճառ են նշել

Armenpress 14:08, 19 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն երեխաների եւ դեռահասների մոտ, որոնք ենթարկվել են բռնության կամ դարձել դրա վկաներ, ավելի մեծ Է ապագայում սիրտ-անոթային հիվանդություններ ստանալու վտանգը: Այս թեմայով հետազոտության արդյունքները հրապարակել Է ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի Circulation հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եզրակացություններն արվել են բազմաթիվ դիտարկումների հիման վրա: Պարզվել Է, որ բռնության վկաները կամ սեռական հանցագործության, հոգեբանական ճնշման զոհերն ունեն ինֆարկտի, ինսուլտի, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, սրտասնույց անբավարարության զարգացման ավելի մեծ վտանգ:

Ներկայում գիտնականները չեն կարող նշել բռնության եւ հիվանդությունների միջեւ փոխադարձ կապի պատճառը: Բայց նրանք ենթադրում են, որ դեր են խաղում սթրեսի հոգեկան, կենսաբանական եւ պահվածքային հակազդումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am