Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Armenpress 10:20, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պորտուգալիայում կայացած «Trofeu Internacional de Anadia» մրցաշարում Ստեփանյանը սկրեչ ձևի մինչև 23 տարեկանների 60 շրջան պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:

Ստեփանյաը հնարավոր է ևս մեկ մեկնարկ կունենա արդեն 4 կմ խմբակային վազքում դեկտեմբերի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am