1000х90.jpg (78 KB)

Հունաստանի փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Armenpress 14:41, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:  Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելեցին թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am