Քրտնաջան աշխատանք, ճշգրիտ հաշվարկներ. Հայաստանը պատրաստվում է 2018-ին սպասվող խոշոր միջոցառումներին

Armenpress 14:15, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: «Արմենիա» հեռուստաընկերության տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կայանալու է հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում նշվելու է Երևանի 2800 ամյակը, իսկ մայիսին` Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձը:

«Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր: Կոնկրետ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք: Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, պահանջում է ճշգրիտ հաշվարկներ, պահանջում է կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք, դա հնարավորություն է և մարտահրավեր: Մարտահրավեր այն առումով, որ պետք է կարողանանք, իրոք, բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մեկ անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասեցնել չեն տա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am