Երեւանի «Դինամոն» հանդես կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում  

Armenpress 14:40, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Դինամո» ակումբը կմասնակցի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Թիմի կազմում ընդգրկվել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մուրադ Հարությունյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Ալեքսան Միքայելյանը (67 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (77 կգ), Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ), Վաղարշակ Մինասյանը (97 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-15-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am