Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը

Armenpress 12:25, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացնելուն կողմ քվեարկեց 61, դեմ՝ 37 պատգամավոր:

Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների բարելավման ծրագրերի իրականացման համար:

Վարկի ստացումը հնարավորություն կընձեռի 2018 թ. ունենալ ֆինանսական կայունության ապահովում, քանի որ այդ միջոցներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի ծրագրում: 

Այն տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից երեք տարին արտոնյալ է: Վճարումներն իրականացվելու են 24 հավասար մասերով՝ 2024-2032 թթ.: Վարկը ներգրավվելու է 2017թ. ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am