Արոնյանը Grand Chess Tour-ի վերջնական հաշվարկում 3-րդն է  

Armenpress 11:50, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի վերջնական հաշվարկում 3-րդ տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, ով հավաքեց 34 միավոր: Նորվեգացին վաստակել է 75 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում 31 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավն է (50 հազար ԱՄՆ դոլար) և եռյակի վերջում 25 միավորով Լևոն Արոնյանն է (25 հազար ԱՄՆ դոլար):

Բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից յուրաքանչյուրը մասնակցում է Grand chess tour-ի 4 մրցաշարի: Սակայն արդյունքները ամփոփելու համար հաշվի են առնվում շախմատիստների 3 լավագույն արդյունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am