Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է  

Armenpress 10:46, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտում է ելույթները Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «London chess classic»-ի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 8-րդ տուրում անակնկալ պարտություն էր կրել:

Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 5,5 միավոր:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am