1000х90.jpg (78 KB)

Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը

Armenpress 17:58, 10 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի  10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։ Պատվոգիրը, նոբելյան մեդալը և 9 մլն շվեդական կրոնի (մոտ 1.1 մլն ԱՄՆ դրամ) վճարագիրն ստացան ICAN-ի գործադիր տնօրեն, Շվեդիայի քաղաքացի Բեատրիս Ֆինը, ինչպես նաև 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, որը դեռահաս ժամանակ վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքի արգելման համար։

«ICAN-ի գլխավոր ուղերձն այն է, որ քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, աշխարհն անվտանգ չի լինի։ Այդ ուղերձին արձագանքում են միլիոնավոր մարդիկ, որոնք զգում են, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայումս մեծ է, ինչպես երբեք՝ ոչ վերջին հերթին ԿԺԴՀ-ում իրավիճակի պատճառով»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am