Նախագահը դիտել է ՀՀԿ ֆուտզալի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը

Armenpress 20:50, 8 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում դիտել է ՀՀԿ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված ֆուտզալի գավաթի 15-րդ առաջնության եզրափակիչ խաղը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խաղի ավարտին Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաղթող թիմին հանձնել է առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին և լավագույն դարպասապահին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am