1000х90.jpg (78 KB)

Գևորգ Ղազարյանը չի իրացրել 11-մետրանոց հարվածը  

Armenpress 13:58, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մարիտիմու»-ն մրցում էր «Կովա դե Պիեդադ»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակը ավարտվել է ոչ-ոքի հաշվով և հետխաղյա 11-մետրանոց հարվածներում «Մարիտիմու»-ն պարտվել է:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 104-րդ րոպեին և չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը:

«Մարիտիմու»-ն դուրս մնաց գավաթի խաղարկությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am