Կալիֆոռնիայում շուրջ 200 հազար մարդ են տարհանել անտառային հրդեհների պատճառով

Armenpress 12:57, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 200 հազար մարդու հաձնարարված Է տարհանվել, ավերվել Է 184 շինություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today թերթը:

Հրդեհի ամենախոշոր օջախը գտնվում Է Վենտուրա օկրուգում, այստեղ այրվում Է առնվազն 90 հազար ակր (36,4 հազար հեկտար), ոչնչացված Է 150 շինություն: Կրակը մարելու համար գործի են դրվել ավելի քան 1,8 հազար հրշեջներ, հայտնել Է նահանգի հրշեջ ծառայությունը:

Հրդեհները մոլեգնում են նաեւ Լոս Անջելեսում, որտեղ կրակն ընդգրկել Է շուրջ 13 հազար ակր (5,2 հազար հեկտար) եւ ավերել ավելի քան 30 շինություն, Սանտա-Քլարիտայում եւ Սան-Բեռնարդինոյում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն Է հայտարարել Վենտուրա օկրուգում:

Southern California Edison Էլեկտրամատակարարող ընկերությունը հայտարարել Է, որ տարածաշրջանում առանց լույսի են մնացել ավելի քան 250 հազար սպառողներ՝ 180 հազարը՝ Վենտուրա օկրուգում եւ 83 հազարը՝ Սանտա-Բարբարա օկրուգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am