Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Armenpress 11:49, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am