Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով, շրջանառությունը՝ 27.4%-ով

Armenpress 09:46, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88.4 մլրդ դրամ, ինչը 14.2 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային համարվող հարկ վճարողները 2016թ. 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել են 6.9 տոկոսով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա 10 ամիսների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 27.4 և 9.3 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am