1000х90.jpg (78 KB)

ՌԴ զինված ուժերը հայտնում է Սիրիան ամբողջությամբ ԻՊ-ից ազատագրելու մասին

Armenpress 21:42, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բոլոր խմբավորումները ոչնչացվել են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գերենալ Վալերի Գերասիմովը:

«Սիրրիայի տարածքում ԻՊ-ի բոլոր խմբավորումները ոչնչացված են, իսկ տարածքն ազատագրվել է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 «Այսօր գերենալ Սուխելի ղեկավարած հարձակողական միավորումները և 5-րդ կամավորական կորպուսը ջախջախել են մնացած անօրինական զինված ուժերը Դեյր-էզ-Զորում և ազատագրել Սալիհիա, Էլ-Հրեյտա, Էլ-Կատյա և Մուսալահա բնակավայրերը: Այսպիսով, այսօրվա դրությամբ Սիրիայի տարածքում ԻՊ-ի վերահսկողության տակ մնացած տարածք գոյություն չունի»,- ընդգծել է Գերսիմովը:   

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am