Մխիթարյանը ձմռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից. Daily Express    

Armenpress 15:42, 6 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական Daily Express-ը: Պարբերականի պնդմամբ` թեպետ «կարմիր սատանաները» ապահովել էին տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, միևնույն է, Մոուրինյոն հնարավորություն չտվեց Մխիթարյանին:

Մխիթարյանը անցանկալի անձ է դարձել «Օլդ Տրաֆորդ»-ում: Մխիթարյանը ձմեռային տրանսֆերի ժամանակ կհեռանա թիմից և կարժանանա նույն ճակատագրին, ինչ Սինձի Կագավան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am