Մանկական բեսթսելեր 4/22. Բույսն ամեն օր ջրող արջուկի մասին գիրքը ամենապահանջվածների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Առաջին հորիզոնականում «Հեքիաթներ բարու և չարի մասին» գիրքն է: Այն ներառում է փոքրիկներին հետաքրքրող ստեղծագործություններ:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը երկրորդն են: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այդ գրքում:
Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են: Անդերսենյան գործերը քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթը չորրորդն է: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
Իր դիրքերը զիջել և հինգերորդ տեղում է հայտնվել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Վեցերորդ տեղում կրկին Հովհաննես Թումանյանի գործերն են: «Հեքիաթներ, թարգմանություններ»:
«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ը այս անգամ յոթերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:
Ութերորդ տեղում Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը: Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:
Ուրլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» գիրքն իններորդն է: Աստված էլի դժգոհ է աշխարհից, մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:
Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և լուսինը» գիրքը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Ջի Էս Էմ 31 3Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Արևիկ 30 4Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 27 6Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ, թարգմանություններ»
ՄՀՄ գրատուն 22 7Ուրլիխ Հուբ
«Տապանի մոտ ժամը ութին»
Զանգակ 10 9Կատարինա Մացուրովա
«Ինչպես ծաղկեց գազարը»
Զանգակ 7 10Ալիս Բրիեռ Հաքետ
«Պետրոսիկը և լուսինը»
Զանգակ 7«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
- «Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են.
Մանկական գրականություն. մայիս, 2019
- Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն
ամենավաճառվածների աղյուսակում է
- Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է
- Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում»
գրքերն ամենավաճառվածների ցանկում են
- Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը
ամենավաճառվածների ցանկում են