1000х90.jpg (78 KB)

1,5 մլրդ դրամ է ուղղվում զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը

Armenpress 11:52, 30 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով կհատկացնի 1,5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց գործադիրի նոյեմբերի 30-ի նիստում:

Մասնավորապես, ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1.5 մլրդ դրամ հատկացումների շրջանակում նախատեսում է Երևան քաղաքում իրականացնել 974 մլն 724 հազ. դրամ արժեքով 76 բնակարանների ձեռքբերում և 525 մլն 276 հազ. դրամ արժեքով 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով ՀՀ մարզերում բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2 տոկոսին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am