Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները

Armenpress 18:30, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները: Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանական ցանցահենների թիրախը չդառնալու համար պետք է գաղտնաբառը գրելուց հասցեն ստուգել,  ամեն նյութ չբացել: «Միացրեք երկփուլային մուտքը։ Այդ դեպքում ձեր հաշիվը չեն կոտրի, նույնիսկ եթե գաղտնաբառը իմանան, քանի որ լրացուցիչ կոդ է պահանջվում»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը հորդորեց մուտք գործել https://www.facebook.com/settings?tab=security։ «Ընտրեք սա ու միացրեք Use two-factor authentication»,- հավելեց նա։

Ավելի վաղ մեդիափորձագետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները կոտրել են ֆեյսբուքի 1300 հայ օգտատերերի էջեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am