Մրցակիցս բավականին ուժեղ էր. Նարեկ Աբգարյան  

Armenpress 11:25, 28 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հերթական մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում բավականին ուժեղ էր:

«Պրոֆեսիոնալ ռինգում իմ այս մրցակիցն իսկապես համառ էր: Նրանք, ովքեր դիտել են մենամարտը, վստահ կհաստատեն, որ ուժեղ հակառակորդ էր: Բայց, ինչպես ասում է ասացվածքը, չկա մի կողպեք, որ բանալի չունենա: Ռինգում ես անում էի իմ գործը, և ինձ հաջողվեց գերազանցել նրան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց իր 7-րդ հաղթանակը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am