Բոգուսեւիչը մեկնաբանել Է իր հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Armenpress 10:37, 27 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Բոգուսեւիչը մեկնաբանել Է իր հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում:

«Ասելու բան չունեմ, բայց մենք դա արեցինք»,- գրել Է 14-ամյա երգչուհին «ՎԿոնտակտե»-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Բոգուսեւիչը RT-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իրեն զգում Է «ինչպես երազում» եւ խոստոանել Է, որ խիստ նյարդայնանում Էր ու միանգամից չհասկացավ, որ հաղթանակ Է տարել:

Բոգուսեւիչը նոյեմբերի 26-ին «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում առաջին տեղն Է գրավել «Թեւեր» կոմպոզիցիայով՝ հավաքելով 188 միավոր: Նա սովորում Է Իգոր Կրուտոյի փոփ երաժշտության ակադեմիայում եւ ավելի վաղ քանիցս դարձել Է երաժշտական մրցույթների հաղթող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am