Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի Մ20 տարեկան պատանիների առաջնության փոխչեմպիոն

Armenpress 18:49, 25 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ավարտվեցին աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվեց չեմպիոն, Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակեց լավագույն եռյակը:

Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավեց16-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 43-րդ տեղը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am