Երևանի 2018թ. զարգացման ծրագրի, բյուջեի մասին և մի շարք այլ որոշումների նախագծեր կներկայացվեն ավագանու քննարկմանը

Armenpress 20:32, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել է «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասով որոշ որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ  նոյեմբերի 23-ին, սահմանված կարգով, կազմակերպվել են հանրային լսումներ: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներին և մանրամասն պարզաբանում ներկայացրել դրանց մասով:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նոյեմբերի 24-ի նիստում խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են վերը նշված նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am