Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

Armenpress 12:31, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահը քիչ առաջ ժամանեց գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ Նախագահը լուսանկարվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am