Վենեսուելայի ղեկավարը ծննդյան օրը նշել Է մերենգեի ռիթմերի ներքո

Armenpress 10:51, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նոյեմբերի 23-ին իր ծննդյան 55-րդ տարեդարձը նշել Է մերենգեի եւ վենեսուելական ազգային երաժշտության ռիթմերի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է VTVալիքը, պետության ղեկավարն իր տոնի օրն անցկացրել Է աշխատանքային միջոցառում եւ 240 նոր բնակարանների բանալիներ Է հանձնել Կարակասի շրջաններից մեկի բնակիչներին:

Արարողության ժամանակ նախ Մադուրոյի համար երգել Է հայտնի երգչուհի Յորելիս Սալսեդոն, իսկ այնուհետեւ հանպատրաստից բեմ են դուրս եկել մերենգեի կատարողներ Բոնի Սեպեդան եւ Օմար Էնրիկեն: Ի վերջո Մադուրոն չի դիմացել եւ պարի Է բռնվել իր կնոջ՝ Սինտիա Ֆլորեսի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am