Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ

Armenpress 21:59, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շրջանի ղեկավար Ֆարիդ Ահմեդովը:

Զոհերից մեկը շրջանային ժողովի պատգամավոր է: Շրջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ փոխհրաձգության հետևանքով ևս երեք մարդ հոսպիտալացվել է: Դաղստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանցից երկուսի  առողջական վիճակը միջին ծանրության է:

Կրակողներից մեկին տարել են ոստիկանություն, երկուսին հաջողվել է փախչել: Ընդհանուր առմամբ կոնֆլիկտին մասնակցել է 8 մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am