Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ
«Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան:
«Ծրագրի ընթացքում կկատարվի 967 մլն դրամի ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ