1000х90.jpg (78 KB)

Հանրությանն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության հանրամատչելի ժողովածու

Armenpress 19:01, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանադրական կենսագործման ներկա վիճակը և հետագա բարելավման խնդիրը»  գրքի շնորհանդեսը:  Գրքի համահեղինակ, իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի խոսքով` այն  իրենից ներկայացնում է  ՀՀ նոր Սահմանադրության հանրամատչելի ժողովածու:

«Խնդիր էր առաջացել նոր Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները և դրանց հայեցակարգը մատչելի ներկայացնել հանրությանը և, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն գիտնականները, այլ նաև սովորական քաղաքացիները: Գիրքը ունի և տեսական, և կիրառական նշանակություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վաղարշյանը:

Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պողոսյանը, ով նույնպես գրքի համահեղինակ է, կարևորեց նախաձեռնությունը:

«Շատ կարևոր է Սահմանադրությունը հանրության համար պարզ լեզվով ներկայացնելը, որովհետև որքան հանրության տեղեկացվածության մակարդակը բարձր լինի, այնքան իրավաբանների աշխատանքը ավելի դյուրին կլինի»,- նշեց Պողոսյանը:

Գրքի  նախապատրաստումը և հրապարակումն իրականացվել է Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի  Ֆրիդրիխ  Էբերտ հիմնադրամի հետ համատե


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am