Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Armenpress 14:05, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցներին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am