«Ռեալ»-ը հաղթեց, «Մոնակո»-ն՝ ոչ. Չեմպիոնների լիգա

Armenpress 01:42, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայացան E, F, G, H խմբերի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E ենթախմբում Մոսկվայի «Սպարտակ»-ը ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը «Մարիբոր»-ի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաև «Սևիլիա»-«Լիվերպուլ» հանդիպումը (3:3):

F խմբում «Նապոլի»-ին երեք անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյոր»-ի դարպասը: «Մանչեսթեր Սիթի»-ին նվազագույն հաշվով գերազանցեց «Ֆեյենորդ»-ին:

G խմբում «Մոնակո»-ն պարտվեց «Լայպցիգ»-ին 1:4 հաշվով: «Բեշիկթաշ»-«Պորտու» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Եվ վերջին H խմբում գործող չեմպիոն «Ռեալ»-ը ջախջախիչ՝ 0:6 հաշվով հաղթեց ԱՊՕԷԼ-ին, իսկ «Տոտենհեմ»-ը արտագնա խաղում պարտության մատնեց Դորտունդի «Բորուսիա»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am