Քաղաքապետարանը Երևանը զբոսաշրջիկների համար ձմռանն էլ ավելի հետաքրքիր դարձնելու ծրագրեր կմշակի

Armenpress 20:40, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը։ Նա քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել:

«Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համար Երևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժինն այստեղ մեծ անելիք ունի, հարկավոր է նոր ծրագրեր մշակել: Միաժամանակ անհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Երևանի զբոսաշրջային ոլորտի հետ և հասանելի դարձնել ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները մեր քաղաքի հյուրերին կարողանան իրազեկել տոնական միջոցառումների, գործող թանգարանների մասին և կարողանան Ամանորին զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպի Երևան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am