Մանկական Եվրատեսիլ 2017. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա չորրորդը

Armenpress 13:49, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել Է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Այս տարվա կարգախոսն Է՝ «Վառ շողա» Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը: Շոուն կբացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կեզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդե Ֆիորեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am