1000х90.jpg (78 KB)

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում  

Armenpress 12:22, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական Բիդգոշթ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները: Մինչեւ 71 կգ քաշային կարգում Արմեն Հակոբյանն ուժերն է չափելու ամերիկացի Ալեքսանդր Ջոն Մոսսինգի, իսկ 85 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը՝ բելառուս Զախար Դմիտրիչենկայի հետ: Վաղը պայքարի մեջ կմտնեն Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am