1000х90.jpg (78 KB)

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 11:57, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ։

Անդրադարձ եղավ Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։

Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն հայտնեց Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական համապատասխան ընկերություններին։

Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին փոխանցեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am