Forbes-ը հրապարակել Է տարվա ամենաբարձր վճարվող երգչուհիների վարկանիշը, որը գլխավորել Է Բեյոնսեն

Armenpress 11:39, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է ամենաբարձր վճարվող երգչուհիների 2017 թվականի վարկանիշը: Ցուցակը գլխավորել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որի եկամուտն այս տարի կազմել Է 105 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ գումարի մեջ մտնում են Lemonade ալբոմի վաճառքներից, ինչպես նաեւ համերգային շրջագայությունից ստացված միջոցները:

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է 29-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը: Երգչուհին, որն այս տարի ավարտել Է հերթական համաշխարհային հյուրախաղերը, վաստակել Է շուրջ 69 մլն դոլար: Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակի երրորդ հորցիզոնականում Թեյլոր Սվիֆթն Է, որը համանման վարկանիշը գլխավորել Էր անցյալ տարի: Ամերիկացի երգչուհու եկամուտը կազմել Է 44 մլն դոլար:

Ցուցակը կազմողների կանխատեսումների համաձայն, 2018 թվականին 27-ամյա փոփ-աստղը կմեծացնի իր կապիտալը՝ կապված նոր ալբոմի եւ ընդգրկուն համերգային շրջագայության հետ: Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում տեղ են գտել նաեւ Սելին Դիոնը (42 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (38 մլն դոլար), Դոլլի Փարթոնը (37 մլն դոլար), Ռիհաննան (36 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (34 մլն դոլար) եւ Բարբարա Սթրեյզանդը (30 մլն դոլար): Վարկանիշը կազմելիս օգտագործվել են 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանի տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am